Օր 19-րդ. Էլ Լիսիցկի՝ Էլի Լիսիցկի

El_lissitzky_self_portrait_1914Երբ դեռ նոր էի սկսում գիրք սարքելը (դեռ չեմ ավարտել), նկարչության խմբում ամեն մեկս մի գիրք պետք է սարքենք ոչ ստանդարտ ձևով, ես ընտրել եմ Թումանյանից մի քանի քառյակ, որոնք սիրում եմ ու դեռ ընթացքի մեջ է, Էդոն խորհուրդ տվեց, որ Լիսիցկիի նկարները նայեմ: Նայեցի ու հասկացա, որ Լիսիցկին յուրահատուկ ոճ ունի գրելու, մի ուրիշ ձեռագիր ունի:

Շարունակեցի ուսումնասիրել, ավելի շատ նայել նրա նկարներին, ինչքան շատ էի նայում, էնքան ավելի էր դուրս գալիս: Միչև հասա նրան, որ հիմա էսօրվա նյութը նրա մասին է:

3lisicky_b

 

Թվում է, թե էս նկարում ուղղակի գծեր են քաշած, պատկերներ ստացած, բայց որ ուշադիր ենք նայում, տեսնում ենք, որ էդ գծերը դառնում են ծավալներ, խորություն են ստանում, ամեն մարդ մի բան կարող է տեսնել, պատկերացնել, օրինակ ես տեսնում եմ թռչող սարք, որով երևի մարդկանց են տեղափոխում ու որն ունի մի քանի հարկ, դրա հետ միասին նաև մեծ բատուտ:

5lisicky_bԵս կվերնագրեի այսպես՝ «Այո, մենք աստղ ենք»: Էստեղ ոնց որ երկու հոգի լինեն, ովքեր իրեց լավ են զգում, երբ իրենցով բոլորը հիանում են, գովում նրանց, այսինքն այն ժամանակ, երբ նրանց աստղի տեղ են դնում:
21lisicky_b

Հենց էս ձեռագրի մասին էի խոսում: Յուրահատուկ է չէ՞… նման են ռեբուսի…

23lisicky_b Design_by_El_Lissitzky_1922

Օգտակար կայքեր՝
ru.wikipedia.org
avangardism.ru
famous.totalarch.com
artandyou.ru


Նախագիծ «30 օր նկարչության հետ»

Leave a comment