Ամառային ճամբար. համագործակցություն ջերմոց-լաբորատորիայի հետ

7Կրթական համակարգը, դպրոցը միայն նրա համար չեն, որ չոր գիտելիքներ փոխանցեն երեխաներին, այլ նրա համար որ պատրաստեն կյանքին, բարոյական արժեքներ կրթեն նրանց մեջ, սովորեցնեն հոգ տանել, խնամել, օգնել, հարգել…

Բույսերի, կենդանիների խնամքը լավագույն միջոցն է, որպեսզի երեխաների մեջ կրթվեն օգնելու, հարգելու, պատասխանատու լինելու … Continue reading

Նիլ Գեյմանի «Գերեզմանների գիրքը»

Похожее изображениеԳեյմանից միայն էս գիրքն եմ կարդացել, բայց զգում եմ, որ սիրածս գրողներից է դառնալու:
Սիրում եմ, երբ մարդիկ իրենց ֆանտաստ աշխարհների մասին գրում են, պատմում, նկարում, երգում… Թվում է՝ մեր ամենօրյա կյանքում գույները քիչ են կամ էլ չկան, բայց երբ ուշադիր ես նայում, մի քիչ էլ քո կողմից երանգներ, հնչյուններ ավելացնում, ամեն ինչ այլ ա դառնում: Օրինակ ես նկարել եմ սիրում, ամենատարբեր կերպարներ եմ նկարում, սովորական աշխարհում այս կամ այն ծանոթը իմ աշխարհում այլ ա դառնում, նրան նկարում եմ էնպես, ինչպես ես եմ տեսնում… Երևակայական աշխարհներում ամեն ինչ քոնն է, այնուամենայնիվ նրա հիմքը մեր ամենօրյա կյանքն ու իրականությունն է: Continue reading

Լևիի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը»

Image result for The Strange Journey of Mr. Daldry - Marc LevyԳրքեր կան, որ կարդալուց հետո դատարկ ես մնում, կան որ լցվում ես, կան որ կարդացած-չկարդացած մի հաշիվ ա, կան նյարդայնացնող, ջղայնացնող, ամեն տեսակ կան, կան նաև էնպիսիները, որ հավեսի են գցում ինչ-որ բան անելու, էդ տեսակ գրքերից ա Լևիի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» գիրքը։ Կարդալուց հետո մոտս ամենատարբեր ցանկություններ առաջացան, որոնք մինչ այդ էլ կային, բայց կարդալուց հետո ավելի ուժեղացան, ասենք ճամփորդելու, ծովի կողքին ապրելու, պարզ կյանքով ապրելու, սիրելու, աշխատելու, ինչ-որ նոր բան ստեղծելու, համ էլ նախնիներիս մասին ավելին իմանալու ցանկություն: Continue reading

Բարև, մեռհաբա, գամառջոբա…

Processed with VSCO with p5 preset

Մեօրե գունդի..

Օգոստոսի 15-ին` առավոտ կանուխ, ժամը 7-ին եկանք հասանք Երևան Վրաստանի Անակլիա քաղաքում կազմակերպված միջազգային ճամբարից: Ֆիզիկապես եկել եմ, բայց հոգեպես ոնց որ հլը էնտեղ եմ, անընդհատ հիշում եմ ծովը, մայրամուտները՝ մեկը մյուսից վառ, հիշում եմ, թե ինչ հաճելի էր, երբ ալիքը քշում էր դեպի ափ, էնպիսի զգացում էր, ասես խատուտիկի մի թևիկ լինեի, թեթև՜-թեթև՜: Continue reading

Ջրոցի-մրոցի. ամփոփող օր 5

img_20170721_120500.jpg

Նկարչականից հոգնած եկա տուն, հաց կերա, մի քիչ հանգստացա, նստեցի համակարգչի դիմաց, որ էսօրվա հաջողված նկարներն առանձնացնեմ, մշակեմ: Նախ՝ զարմացա, որ շատ քիչ ֆոտո եմ արել, երկրորդ՝ ինչ էլ կա հեչ հաջողված չի (բացի էս նկարից): Հիմա գրում եմ էս տեքստը ու նաև փորձում հասկանալ թե էդ ոնց ստացվեց, հըմմմ…

Continue reading

Ընկերացած. օր 4

IMG_20170720_125644Նախորդ երեք օրերին երեխեքն ամեն մեկն իր համար էր, միասին լողում էին, միասին խաղում էին, միասին նկարում ու մյուս բաներն անում էին, բայց զգացվում էր, որ դեռ չեն ընկերացել, համ մեր հետ, համ էլ իրենք իրար հետ: Իսկ էսօր, երբ լողալուց հետո պիտի պառկեին արևի տակ չորանային, չարչարվեցին, փայտե պադոնները քաշ տվեցին, իրար մոտ շարեցին, որ մինչև չորանալը հնարավորություն ունենան զրուցելու: Ու զրուցեցին, նույնիսկ ինձ էլ հրավիրեցին իրենց ծիծաղելի պատմությունները լսելու…

Continue reading

Գրկ. օր 3

IMG_20170719_101110

Հաճելի ու ինչ-որ տեղ նաև պարտավորեցնող բան ա, երբ երեխեքը գալիս քեզ գրկում են, հենց էնպես, ուզում ու գրկում են, էդ պահին էնպես մի տեսակ ժպիտ ա գալիս դեմքիս… իսկ պարտավորեցնող ա նրանով, որ… հիշո՞ւմ եք, որ «Փոքրիկ Իշխանի» աղվեսն ասում էր՝ մենք պարտավոր ենք նրանց համար ում ընտելացրել ենք: Էստեղ էլ նման մի բան ա, թեկուզ մի երկու օրվա մեջ, բայց ընտելացել ենք իրար, հասցրել սիրել, էնքան որ ցանկություն ա առաջանում իրար գրկելու…
Լավ բան ա գրկելը, իրար շատ գրկեք…
Իսկ ճամբարային երրորդ օրվա արևոտ լուսանկարները՝ ներքևում.

Continue reading