«Հինգ արցախյան օրեր»

???????????????????????????????            Պաշտոնական մաս: Հուլիսի 8-ից 12-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ սովորողներ ուղևորվեցին Արցախ աշխարհ: Ճամբարի նպատակն էր ընդլայնել Արցախի հետ համագործակցությունը: Ճամբարն ուներ նաև ազգագրական նշանակություն. տարբեր վայրերում ապրող սովորողների շփումը հնարավորություն կտար ծանոթանալ միմյանց սովորույթներին, կենցաղին, բարքերին:

Սկսենք նրանից, թե քանի անգամ և ում հետ եմ գնացել Արցախ: Առաջին անգամ՝ ծնողներիս հետ գնացել էինք Հադրութի Ջրակուս (կամ Չիրակուս) գյուղ, պապիկիս եղբոր մոտ: Այս գնալը հաշվի չենք առնում, չնայած նրան, որ շա՜տ լավ անցավ, որովհետև ծնողներիս հետ էի ու բարեկամների միջավայրում:
Երկրորդ ու երրորդ անգամները Գանձասարի ճամբարներն էին, ընկերներիս հետ էի ու ճամբարի շենքում, այլ ոչ թե տեղացիների տներում:
Իսկ էս չորրորդ անգամը ամեն ինչով տարբերվեց, թե ընկերների շրջապատով, թե ուսուցիչների կազմով, թե նրանով, որ գյուղացիների տներում էինք մնում և նաև նրանով, որ նոր բարեկամների հանդիպեցի ու ուրախ եմ այդ հանդիպման համար:
Ճամբարային 5 օրերի ընթացքում, ամեն օրվա վերջում գրի եմ առել օրս, թե ինչպես անցավ, ուր գնացինք, ինչ արեցինք, ինչ տրամադրությամբ: Հիմա ներկայացնում եմ հինգ օրերի օրագիրս, որի անունն է՝ «Հինգ արցախյան օրեր»:

«Հինգ արցախյան օրեր»

Նախորդ անգամները Դադիվանքը էս տեսքը չուներ, ճիշտ է՝ ոչ մի շինարարական փոփոխություն չէր արվել, բայց աչքիս նենց սիրուն, նենց խրոխտ ու նենց հպարտ էր թվում: Կարճ ասած՝ սիրահարվեցի էդ տեսարանին: Իսկ ներսում զգացվում էր հավատքի մե՜ծ ուժը: (Օր 1-ին)

Աղդամը կամ էլ ինչ մնացել է նրանից: Ասկերանի բերդ գնալուց անցնում էինք Աղդամով: Մի տխուր, կորած պատմություն… Երևանի չափ, գուցե ավելի մեծ քաղաք, բայց ոչ մի կենդանի շունչ, ոչ մեկ չկար, տները քանդած էին, ավերած: Սա էսպես չպիտի մնա: (Օր 2-րդ)

Էսքան ասել ենք, բայց նորից կասենք, էդ քաղաքի մաքրությանը ոչ մի բան չի հասնի: Ինչպես կասեր Փոքրիկ Իշխանը՝ դա կարգահության խնդիր է, ինչպես ամեն առավոտ վեր ես կենում ու քեզ կարգի բերում, այնպես էլ պարտավոր էր կարգի բերել քո մոլորակը: Արցախցիներն էնքան կարգապահ են, որ ոչ մի աղբ չես գտնի Ստեփանակերտում, ինչ ասեմ, հայաստանցիներ, մի քիչ սովորեք էլի…(Օր 3-րդ)

Հունոտի կիրճը մի հրաշալի բնությամբ կիրճ է, ընդհանրապես Արցախը մի վայր է, որտեղ մարդն ու բնությունը դառնում են մեկ ամբողջություն: Մենք էլ մեզ զգացինք ինչպես բնության մի մասնիկ, բնության հետ կապ ունեցող մի բան: (Օր 4-րդ)

Վերադարձանք, ես արդեն երկու օր է ինչ Արցախից եմ պատմում ու երևի դեռ էլի ու էլի կպատմեմ էս ճամփորդության մասին… էնքան շատ բան ենք արել: (Օր 5-րդ)

Էս վերջին օրը համ ուրախ օր էր, համ էլ տխուր, չէ որ վերադառնում էինք տուն ու բաժանվում մեր ընկերներից, բայց և վերադառնում էինք տուն ծնողների ու բարեկամների մոտ: Մեկ-մեկ ուրախանում էի, մեկ-մեկ տխրում: Էս անգամ ուրիշ ձևով սիրեցի Արցախը…
Սիրեցի էն ուսուցիչներին, ովքեր ինձ դաս չէին տվել և չեն տալու (դպրոցում): Իսկ էս ճամբարի ընթացքում էնքա՜ն բան սովորեցրին…
Իսկ երեխեքը… շատ սիրեցի, ուրախ եմ, որ մյուս տարի Միջին դպրոցում են լինելու, ես էլ Ավագ դպրոց-Վարժարանում, այսինքն հանդիպելու ենք… Մինչ նոր հանսիպում…

2 thoughts on “«Հինգ արցախյան օրեր»

  1. Pingback: Հինգ արցախյան օրեր | Blog.mskh «Մխիթար Սեբաստացի»

  2. Pingback: Արցախապատում. Հնգօրյա արցախյան ճամբարի հաշվետվություն | Ազնիվ Հովհաննիսյան

Leave a comment