Փնթփնթացող #մարդիկ

Ավտոբուսում։ Երկու տղամարդ.
– Արա, նենց եմ զզվում ես Հայաստանից…
– Հա, ապե, բա ի՞նչ անենք, ո՞ւր էթանք…
– Ապե, նատուռի ուր էլ էթաս ստեից լավ ա…
– Դե հա…
– Նատուռի, ուզում ես, Մոզամբիկ էլ գնա ստեից հազար գլուխ լավ ա…

Իսկ ես զզվում եմ էսպես խոսողներից։ Իրանք առանձնապես բան չեն անում երկրի՝ Հայաստանի, հայի, թեկուզ հենց իրենց համար, իրենց երեխեքի ապագայի համար, չեն մտածում, չէ չեն մտածում պայքարելու, հաղթելու, տգիտությանը հաղթելու… Հը-ը, էդ իրենց պատվից վեր ա… «ձև չի» տենց բան անեն:
Իրենք կնստեն, կբողոքեն, կզզվեն, կթքեն ու վաղը մյուս օր կգնան, կփախնեն դժվարությունից, պայքարից…
Մի եղեք էսպիսին, ժողովուրդ… եկեք ուղղակի լավը լինենք, ու մեզ շրջապատող ամեն բան լավը դարձնենք, սովորենք, սովորացնենք, կիսվենք մեր իմացած-չիմացածով, վերջիվերջո էս վիճակից (անտեղյակ, թքած ունեցած ու հոգնած վիճակից) դուրս գալու միակ ձևն էդ ա։ Թե չէ էսպես, հաստատ, բանի չեք հասնի։ Ես իշխանության մասին չեմ ասում, իրենց հաղթելու մասին չեմ ասում։ Ես տգիտությանը հաղթելու իմ տեսակետն եմ արտահայտում։
Հայաստանը մի տեսակ դարձել է սովորեցնողների երկիր, ում նայում ես, գիտունի դեմքով քեզ ա նայում, ինչ-որ բաներ սովորեցնում, ինքն էլ չհասկանալով թե ինչ… բայց պիտի հակառակը լիներ, մարդիկ գնային-գային ու փորձեին ինչ-որ բաներ սովորել, հենց լավ բան տեսնեին, միանգամից կլանեին… սովորողները պակասում են մեր երկրում…
Ժպտացեք ու սովորեք… ։)

Leave a comment