5 տաղանդավոր խենթեր, որ աշխարհին տվել են հռչակավոր մտքեր

1Հիվանդ 1-ին. Էդգար Ալան Պո
Ամերիկացի գրող, պոետ (1809-1849)

Ախտորոշում: Հոգեկան խանգարում, կոնկրետ ախտորոշում չկա:

Ախտանշանները: Վախ մթությունից, հիշողության կորուստ, հետապնդման մոլուցք, ոչ ադեկվատ վարք, հալուցինացիաներ:

Հիվանդության պատմությունը: 1830-ականների վերջերին էդգար Պոն արդեն հաճախակի էր ունենում դեպրեսիաներ։ Դրանից բացի` օգտագործում էր ալկոհոլ, որը լավ չէր ազդում նրա հոգեկան աշխարհի վրա։ Ալկոհոլին շուտով ավելացավ նաև ափիոնը (թմրանյութ)։ Վատանում է Պոյի հոգեկան վիճակը նրա երիտասարդ կնոջ (տասներեք տարեկան զարմուհին` Վիրջինիան, 1842 թվին, երբ նրանք արդեն յոթ տարի ամուսնացած էին, հիվանդացավ տուբերկուլյոզով, իսկ հինգ տարի հետո մահացավ) հիվանդության պատճառով։
Վիրջինիայի մահից հետո նա երկու տարի ապրեց, շատ անգամներ սիրահարվեց, երկու անգամ էլ ամուսնության առաջարկություն արեց։ Առաջինը մերժեց՝ վախենալով նրա հիստերիկ պոռթկումից, իսկ երկրորդը՝ նրա ձախողումներից. հարսանիքից առաջ Պոն լավ հարբեց ու դարձավ անկառավարելի, միայն հինգ օր անց նրան գտան բալտիմորյան միէժանագին ռեստորանում։
Գրողին տարան կլինիկա, որտեղ էլ հինգ օր անց կնքեց իր մահկանացուն՝ տառապելով անտանելի հալուցինացիաներից։ Իրականացավ Պոյի ամենավատ սարսափը՝ մեռնել մենակության մեջ։ Շատերն էին խոստացել նրա կողքին լինել, սակայն 1849 թվի հոկտեմբերի յոթին նրա կողքին ոչ ոք չկար։ Մահից առաջ նա իր մոտ էր կանչել հետախույզ՝ Ջերեմի Ռայնոլդսին։

Աշխարհին նվիրված մտքեր։ Ժամանակակից գրականության երկու ժանր. առաջինը՝ սարսափ պատմվածքներ։ Էդգար Պոյի վրա մեծ ազդեցություն ունեցավ Հոֆմանը, սակայն Պոն առաջինն էր, որ հոֆմանյան մութ ռոմանտիզմը հասցրեց սարսափ-անհուսության («Արշների տան անկումը»): Երկրորդ ժանրը՝ դետեկտիվ։ Հենց պարոն Օգյուստ Դյուպենը՝ Էդգար Պոյի պատմվածքների հերոսներից մեկը («Սպանություն Մորգ փողոցում», «Մարի Ռոժեի գաղտնիքը»), դարձավ դեդուկտիվ մեթոդի սկզբնավորողը։

2

Հիվանդ 2-րդ. Ֆրիդրիխ Նիցշե
Գերմանացի փիլիսոփա (1844-1900)

Ախտորոշում: Միջուկային մոզայիկ շիզոֆրենիա (ավելի գրական տարբերակը՝ շատ կենսագրություններում հանդիպող հիվանդություն՝ տարվածություն):

Ախտանշաններ: Գերագնահատման մոլուցք (նամակներ էր ուղարկում հետևյալ տեքստով՝ «Երկու ամսից ես կդառնամ երկրի առաջին մարդը», նա ստիպում էր հանել նկարները պատերից, որովհետև իր տունը «տաճար» էր), գիտակցության մթագնում (գրկախառնվում էր ձիու հետ կենտրոնական քաղաքային հրապարակում՝ խանգարելով փողոցային շարժմանը), ուժեղ գլխացավեր, ոչ ադեկվատ պահվածք: Նիցշեի բժշկական քարտում ասվում է, որ նա հաճախ է իր կոշիկի միջից իր մեզը խմել, անձայն բղավում էր, բժշկական պահակին Բիսմարկի տեղ էր դնում, փորձում էր դուռը պատնեշել կոտրված բաժակի բեկորներով, քնում էր անկողնու մոտ՝ հատակին, այծիկի վրայով թռչում էր, ծամածռում էր ձախ ուսը:

Հիվանդության պատմությունը: Նիցշեն մի քանի անգամ կաթված էր ստացել, իր կյանքի վերջին քսան տարում նա տառապում էր հոգեկան խանգարումներով (հենց այդ շրջանում էլ լույս տեսավ նրա նշանակալից ստեղծագործությունը՝ «Այսպես ասում էր Զարատուստրան»), քսանից 11-ը նա անցկացրեց հիվանդանոցում, իսկ տանը նրան խնամում էր մայրը: Նրա վիճակը վատանում էր, կյանքի վերջին պահերին փիլիսոփան կարողացավ գրել միայն պարզ ֆրազաներ:

Աշխարհին նվիրված մտքերը: Գերմարդու մտքերը (եթե ոչ պարադոքսալ, հենց այծիկից թռչող և ձախ ուսը ծամածռող մարդը մեզ մոտ ասոցացվում է ազատ, կատարյալ, կես բարի, կես չար անձնավորության հետ): Նոր բարոյականության միտքը` աստծո բարոյականությունը ճորտերի բարոյականության փոխարեն: Ցանկացած ուրիշ բարոյականություն հիվանդագին է: Ֆաշիզմի իդեոլոգիան՝ հիվանդները և թույլերը պետք է մահանան, ուժեղները՝ հաղթեն («Ընկնողին հրիր»):
Ենթադրվում է, որ «Աստված մահացած է»։

3

Հիվանդ 3-րդ. Էռնեստ Հեմինգուեյ
Ամերիկացի գրող (1899-1961)

Ախտորոշում։ Սուր դեպրեսիա, մտավոր խանգարում:

Ախտանշանները։ Սուիցիդալ հակումներ, հետապնդելու մոլուցք, նյարդային պոռթկումներ։

Հիվանդության պատմությունը։ 1960 թվին Հեմինգուեյը Կուբայից վերադարձավ ԱՄՆ։ Նրան խանգարում էին հաճախակի կրկնվող դեպրեսիաները, անվստահության ու վախի զգացումը, նա չէր կարողանում գրել, այդ պատճառով էլ համաձայնվեց բուժվել հոգեբուժարանում։

Հեմինգուեյը քսան անգամ անցավ էլեկտրոշոկերի սեանսը, այս պրոցեսների մասին նա ասել է. «Բժիշկները, ովքեր ինձ էլեկտրոշոկ են տվել, չեն հասկանում գրողներին, ի՞նչ իմաստ կա այն բանի մեջ, որ քանդեն իմ ուղեղը, ջնջեն հիշողությունս, որոնք էլ իմ ամբողջ կապիտալն են, իսկ հետո էլ ինձ թողնել կյանքի ճանապարհին»։
Դա հիանալի բուժում էր, բայց հիվանդին կորցրին։ Հոգեբուժարանից դուրս գալիս հասկացավ, որ չի կարող նախկինի նման գրել և որոշեց ինքնասպան լինել, սակայն հարազատները կարողացան նրան խանգարել։ Կնոջ խնդրանքով նա գնաց երկրորդ անգամ բուժվելու, բայց իր մտադրություններից ետ չկանգնեց։ Դուրս գրվելուց մի քանի օր առաջ նա գնդակահարեց իրեն։

Աշխարհին նվիրած մտքերը։ «Կորած սերնդի» միտքը։ Հեմինգուեյը, ինչպես նրա ժամանակակից ընկերը՝ Ռեմարկը,  նկատի ունեին կոնկրետ սերունդ՝ կորուսյալ, չնայած տերմինը շատ գրավիչ էր ու հարմար, դրանից հետո ամեն սերունդ պատճառ է փնտրում, որ իրեն կորած համարի (նկատի ուներ Հեմինգուեյին, նրա սերնդակից Ռեմարկին, որոնց վրա իր ծանր ազդեցությունն էր թողել պատերազմը: Չնայած յուրաքանչյուր սերունդ իր պատճառներն է գտնում իրեն կորուսյալ համարելու համար)։

Նոր գրական հնարք՝ «այսբերգի մեթոդը», երբ ժլատ, սեղմտեքստն ունենում է առատ, սրտաճմլիկ ենթատեքստ։ «Մաչիզմ (հիվանդության տեսակ)», որը մարմնավորվել էր և արվեստում, և կյանքում։ Հեմիգուեյի հերոսը՝ մռայլ և սակավախոս պայքարող մարդ է, ով հասկանում է, որ կռիվն անիմաստ է, սակայն կռվում է մինչև վերջ։ Հեմինգուեյի ամենաանզիջող հերոսը ձկնորս Սանտյագոն է («Ծերունին և ծովը»), որի բերանում Հեմինգուեյը դրել է հետևյալ տողերը. «Մարդը ստեղծված չի պարտություններին դիմանալու համար։ Մարդուն կարելի է վերացնել, բայց չի կարելի հաղթել»։ Ինքը Հեմինգուեյը որսորդ է, զինվոր, նավաստի, ձկնորս, ճամփորդ, նոբելյան դափնեկիր, ում մարմինը ամբողջովին ծածկված է սպիերով, ի հիասթափությսւն բոլորի՝ նա չկռվեց մինչև վերջ։ Այնուամենայնիվ գրողը չդավաճանեց իր իդեալներին։ Տղամարդն իրավունք չունի անկողնում մահանալ,— ասում էր նա,— կամ կռվում, կամ էլ՝ հրազենի գնդակից։

4

Հիվանդ 4-րդ. Ֆրանց Կաֆկա
Չեխ գրող (1883 — 1924)

Ախտորոշում։ Արտահայտված նեվրոզ, ֆունկցիոնալ բնավորության նեվրոզ, ոչ հերթական դեպրեսիվ վիճակ։

Ախտանշաններ։ Գրգռվածություն, ապատիայի (հոգեկան անտարբերություն հիվանդագին վիճակ) նոպաներ, քնի խանգարում, վախի զգացողության խորացում, հոգեկան դժվարություններ ինտիմ բնագավառում։

Հիվանդության պատմությունը: Կաֆկայի մեջ արմատավորված հոգեկան ձախողումները սերում են հոր հետ տեղի ունեցած կռվից, դժվար ընտանեկան փոխհարաբերություններից, մոլորված սիրային պատմություններից: Ընտանիքում գրողի ստեղծական տաղանդը չէր խրախուսվում և դրանով զբաղվում էր թաքուն:«Ինձ համար այս ամենը դժվար երկակի կյանք է, – գրում  էր նա իր օրագրում, – որից կարելի է ազատվել միայն մեկ ճանապարհով` խելագարության»:

Երբ հայրը որոշեց, որ բանակից հետո ինքը պետք է աշխատի նրա խանութում՝ անիմաստ բաներով զբաղվելու փոխարեն, Ֆրանցը որոշեց ինքնասպան լինել և հրաժեշտի նամակ գրեց իր ընկերոջը` Մաքս Բրոդին: «Վերջին պահին ինձ հաջողվեց առանց ձևականությունների միջամտել, փրկել նրան իրեն «սիրող» ծնողներից», –  գրում է Մաքս Բրոդն իր գրքում, որը Կաֆկայի մասին էր: Նրա հոգեկան վիճակում գրանցվում էին դեպքեր, երբ նա խորը հանգստության և հավասարակշռության մեջ էր:
Ահա որոշ տողեր նրա «Օրագրերից», որտեղ պատկերում է իր ներսի պայքարը. «Ես չեմ կարողանում քնել: Միայն տեսիլքներ, ոչ մի երազ: Իմ ամբողջ էության տարօրինակ անկայունությունը: Հրեշային աշխարհ, որ իմ գլխում եմ պահում: Ինչպե՞ս ինձ ազատեմ դրանից և ինչպե՞ս ազատվեմ առանց այն քանդելու»:
Գրողը մահացավ 41 տարեկան հասակում տուբերկուլյոզից: Երեք ամիս նա հոգեվարքի մեջ էր` ավերվել էր ոչ միայն օրգանիզմը, այլ նաև միտքը:

Աշխարհին նվիրված մտքեր: Կաֆկան իր կյանքի ընթացքում հայտնի չի եղել, քիչ էր տպագրվում, բայց մահից հետո ստեղծագործողի տաղանդը գրավեց շատ ու շատ ընթերցասերների: Կաֆկայական աշխարհը` հուսահատության և սարսափի, դարձավ ավելին, քան ստեղծողի անձնական ողբերգություն, դարձավ գրականության նոր ուղղության`« գրականություն ախտորոշմամբ » սկիզբ: XX դարին բնորոշ` Աստծուն կորցրած և արդյունքում գոյության աբսուրդ ստացած:

5

Հիվանդ 5-րդ. Ջոնաթան Սվիֆտ
Իռլանդացի գրող (1667-1745)

Ախտորոշում: Ալցգեյմերի հիվանդություն կամ էլ Պիկի հիվանդություն, մասնագետները վիճում են:

Ախտանշանները: Գլխապտույտ, տարածության մեջ չկողմնորոշվածություն, հիշողության կորուստ, շրջապատող մարդկանց և առարկաներին ճանաչելու անկարողություն, մարդկային խոսքի իմաստը գտնելու անկարողություն:

Հիվանդության պատմությունը: Հիվանդության աստիճանաբար մեծացում մինչև խորը մտագարություն (դա տեղի ունեցավ նրա կյանքի վերջում):

Աշխարհին նվիրված մտքեր: Քաղաքական նոր ձևի երգիծանք: «Գուլիվերի ճանապարհորդությունը», իհարկե այն առաջին սարկաստիկ հայացքը չէ նվիրված շրջապատող իրականությանը, սակայն նորարարությունը հայացքների մեջ չէ, այլ օպտիկայի: Այն ժամանակ, երբ ուրիշ արհամարհողներ կյանքին նայում էին խոշորացույցի կամ էլ մանրադիտակի օգնությամբ, սբ. Պատրիկի անվան մայր տաճարի դեկանը պատրաստեց մի տեսապակի՝ հեգնական ծուռումուռ ապակիով: Այս տեսապակուց օգտվել են Նիկոլայ Գոգոլը և Սալտիկով-Շչեդրինը:

Շարունակելի…

Աղբյուրը` adme.ru
© AdMe.ru

Leave a comment