Կարլ Սենդբերգ, բանաստեղծություններ

Պատուհան

Երկաթուղային վագոնի պատուհանից գիշերը
Հսկայական, մութ, փափուկ բան է
Կոտրված և շուրջբոլորը ցրված լույսերով:

Continue reading

Կանաչ և կապույտ. Վիրջինյա Վուլֆ

ippmr_0am4wԿանաչ

Ապակու ճյուղավորված մատները կախված էին դեպի ներքև: Լույսը սահում է ապակով ներքև, և վայր նետվում՝ կանաչի ավազան ստեղծելով: Ամբողջ օրը լույսի տասը մատները կանաչ լույս են նետում մարմարի վրա:   Թութակների փետուրները, նրանց սուր կանչը, արմավենու սրածայր տերևները, նույնպես կանաչ են, արևին շողշողացող կանաչ ասեղներ: Բայց ահա հաստ ապակին ընկնում է մարմարի վրա, ավազանները սավառնում են անապատային ավազի վրայով, ուղտերը երերում են նրանց միջով, ավազանները տեղակայվում են մարմարի վրա, եղեգները եզերում են դրանք, մոլախոտերը խոչընդոտում են նրանց, այստեղ-այնտեղ սպիտակ ծաղկունք է, գորտը թրմփում է, գիշերը աստղերն այնտեղ անխախտ են: Երեկոն իջնում է, և ստվերը սփռում է կանաչը բուխարու վրա, իրար է անցնում օվկիանոսի մակերևույթը։ Նավեր չեն գալիս, աննպատակ ալիքները օրորում են ներքևում գտնվող դատարկ երկինքը: Գիշեր է, ասեղները կաթում են, դառնում կապույտ բծեր: Կանաչը վերջացավ: Continue reading

Ծովառյուծների փառատոնը. Հարուկի Մուրակամի

Ծովառյուծը հայտնվեց ժամը մեկին:

Ճաշից հետո ծխում էի, երբ միջանցքում զանգ հնչեց: Բացում եմ դուռը, իսկ այնտեղ՝ նա: Ոչնչով աչքի չընկնող և բոլորովին սովորական ծովառյուծ, որին կարելի է հանդիպել որտեղ պատահի: Նա մուգ ակնոցով չէր և ոչ էլ՝ «Բուքս Բրոդերսի» կոստյումով: Ծովառյուծներն ընդհանրապես նման են ոչ վաղ անցյալի չինացիներին: Continue reading

NASA-ն մտածում է մարդկանց Վեներա տեղափոխելու մասին

ae6b828c49e07f55eb8dd68129a7f419NASA-ի պլանները կապված մարդկանց մասնակցությամբ տիեզերական թռիչքների հետ, ամեն տարի լուրջ փոփոխությունների են ենթարկվում, երբ մենք որևէ նոր բան ենք իմանում՝ ինչպես փրկել այդ մարդկանց կյանքերը:

NASA-ն հիմա մեկ այլ նպատակ է ընտրել: Որտե՞ղ թռչենք հետո: Մա՞րս, նորից Լուսի՞ն, թե՞ դեպի աստերոիդ: Լենգլի հետազոտական կենտրոնը NASA-ին մեկ այլ, ոչ պակաս հետաքրքիր առաջարկ արեց. ինչո՞ւ չթռչել դեպի Վեներա: Continue reading

Վոլֆրանգ Բորխերտ…

4aa1204efb7853e02607c7a2a3321ca6

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Գադդի

Մնա, ընձուղտ

Նա կանգնած էր ոռնացող քամու, անապատային գիշերային կառամատույցի և
կայարանի կեղտոտ ու անլուսին տանիքի տակ: Իսկ գիշերները անապատային կայարանները նման են աշխարհի ծայրին՝ մահացած, անիմաստ ու դատարկ: Դատարկ, դատարկ, դատարկ: Բայց եթե առաջ գնաս, կորած ես: Continue reading

Մարդը. Օշո (Բխագվան Շրի Ռաջնիշ)

osho blackՕշո (Բխագվան Շրի Ռաջնիշ)

Մարդը ծնվել է, որպեսզի ապրի (հասնի կյանքին), և կանի դա թե ոչ, կախված է իրենից։ Նա կարող է բաց թողնել կյանքը։ Կարող է շնչել, ուտել, շարունակել ծերանալ, նա կարող է շարունակել շարժվել դեպի գերեզման, բայց դա կյանք չի։ Դա աստիճանական մահ է, որ սկսվում է օրորոցից և վերջանում գերեզմանում՝ յոթանասունամյա աստիճանական մահ։

Կյանքը չպիտի լինի ուղղակի ծերացում։ Այն պետք է աճի:

Continue reading

Ոզնուկ։ Պատմություն անիմաստ ունայնության մասին

ejikԳրիգորի Գորինի պատմվածքը, որը պիտի կարդա ամեն մի մեծահասակ

Հայրիկը քառասուն տարեկան էր, Սլավիկը՝ տասը, իսկ ոզնին՝ ավելի փոքր։
Սլավիկը ոզնուն գցած գլխարկի մեջ տուն մտավ, վազեց բազմոցի մոտ, որտեղ պառկած էր նրա հայրը՝ թերթը ձեռքին, Սլավիկը ուրախությունից ճչաց.

– Պա՜պ, նայի… Continue reading

5 տաղանդավոր խենթեր, որ աշխարհին տվել են հռչակավոր մտքեր

1Հիվանդ 1-ին. Էդգար Ալան Պո
Ամերիկացի գրող, պոետ (1809-1849)

Ախտորոշում: Հոգեկան խանգարում, կոնկրետ ախտորոշում չկա:

Ախտանշանները: Վախ մթությունից, հիշողության կորուստ, հետապնդման մոլուցք, ոչ ադեկվատ վարք, հալուցինացիաներ: Continue reading

Փնտրվող վերափոխվածը (A Retrieved Reformation)

oleg-4

Լուսանկարը` Օլեգ Օպրիսկոյի

Հեղինակ` Օ’Հենրի

Բանտում գտնվող կոշիկի խանութում Ջիմի Վալենթայնը զբաղված էր կոշիկ կարելով: Բանտապետը մտավ խանութ, այնուհետև Ջիմիին տարավ բանտի գրասենյակ: Այնտեղ Ջիմիին տրվեց կարևոր մի թուղթ, որը փաստում էր նրա ազատվելու մասին:

Ջիմին վերցրեց թուղթը` առանց որևէ արտահայտություն կամ էլ հետաքրքրության նշան ցույց տալու: Նա պետք է բանտում մնար չորս տարի, արդեն տասն ամիս այդտեղ էր, չնայած ենթադրում էր, որ այդտեղ պետք է մնար ընդամենը երեք ամիս: Ջիմի Վալենթայնը շատ ընկերներ ուներ բանտից դուրս, մարդը, ով ունի բազում ընկերներ, ենթադրվում է, որ չի ուզենա երկար մնալ բանտում: Continue reading

Տոռնադոներ

A tornado funnel cloudՏոռնադոները բնության մեջ հանդիպող ամենաուժգին քամիներն են: Դրանք առաջացել են հզոր ամպրոպներից, տոռնադոները կարող են ամայացնել շրջապատը և շատերի համար ճակատագրական լինել: Տոռնադոն պտտվող ձագարի է նման՝ կապված ամպերից, որոնք տարածում և պտտում են քամու 300 մղոնը մեկ ժամում: Վնասված ճանապարհների խորությունը անցնում է 50 մղոնից: Continue reading