Մի սիրուն տարի էլ ճամփեցինք

15133628_1216990888346713_92251517_o

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Ամփոփեմ 2016-ը, մի սիրուն տարի էլ ճամփեցինք:
Ճիշտն ասած` մի փոքր ավելի շուտ էի ուզում գրել, հա գրում էի, ջնջում, հետո դուրըս չէր գալիս, հետո նորից՝ գրել-ջնջել-դուրըս չգալ… ու էսպես անվերջ… պատկերացնում եմ, եթե թղթի վրա գրեի էդ ամենը… կդառնայի ծառերի մեծագույն թշամին :Դ

Ասում են՝ չի կարելի ինքդ քեզ համեմատես ուրիշների հետ, թե բա պետք է համեմատվես ինքդ քեզ հետ՝ ինչպիսին էիր երեկ, ինչպիսին ես էսօր. ի՞նչ ավելացավ, կամ չավելացավ, կամ էլ ընդհանրապես պակասեց, ի՞նչ փոխվեց, մեծացա՞ր, թե չէ, հասցրեցի՞ր անել էն ինչ պլանավորել էիր, ծուլացա՞ր, թե ճռռացիր…

Բազում ջանքերի շնորհիվ ես սովորեցի հիշել Ֆնջան պարի շարժումները իրենց ճիշտ հերթականությամբ: Ու շատ սիրեցի էդ պարը: Գիտե՞ք՝ ֆնջան նշանակում է բաժակ:

Էս տարի մի քանի անգամ փորձեցի կիրառել Շերլոքի դեդուկտիվ մեթոդը, բայց իմ մոտ ոչինչ չստացվեց, եթե ես դետեկտիվ լինեի… չէ, եկեք չպատկերացնենք, ավելի լավ ա միասին հիանանք պարոն Հոլմսի մտքի արագությամբ ու զարմանանք, թե ոնց ա կարելի նման բարդ խնդիրներն էդքան արագ լուծել: Ի դեպ, նայեցի՞ք BBC-ի Շերլոքի չորրորդ սեզոնը: Բառ չեմ գտնում թույնությունը նկարագրելու համար… շատ լավն էր, բայց և վշտացնող (չեմ հավատում, որ էս բառը ես եմ օգտագործում :/), ես էլ Շերլոքի, Վաթսոնի հետ միասին տխրեցի… էն կարգի, որ հիմա չգիտեմ ինչ անեմ, ոնց սպասեմ հաջորդ սերիային:

Էս տարի Հասմիկի (Մասուրի) խորհրդով մի տխուր գիրք էի կարդացել, շատ հավանել ու լացել՝ Այտմատովի «Մնաս բարով Գուլսարին»:

Մի բան եմ նկատել գրքերի հետ կապված: Ոչ թե մարդն է գրքից ինչ-որ բան վերցնում, սովորում կամ՝ չէ, այլ գիրքն է տալիս մարդուն էդ, կախված էն բանից թե ինքն ինչ ա փնտրում: Կարելի ա էս վերջին նախադասությունս գրառել «Հանճարեղ աֆորիզմներ Էմմայից» անունով գրքում (եթե իհարկե կա նման գիրք):

Տարին տարի չի լինում, երբ նոր մարդիկ չեն գալիս քո կյանք,չեն գնում քո կյանքից: Էս տարի նկարչականի ուրիշ խումբ գնացի, նոր մարդիկ եկան իմ կյանք: Ես մի այլ կարգի ուրախ եմ դրա համար, նոր խմբիս էրեխեքն էնքան էլ մեծ չեն (նկատի ունեմ տարիքը), բայց էնպես էն նկարում, էնպիսի արվեստ են ցույց տալիս, որ Վահագնի (նկարչության ուսուցչի) ասած՝ մեջքի վրա կընկնես :Դ Մերին, Միշելը, Կրիստան (իրա ազգանունը նենց ա դուրըս գալիս, հունական ա՝ Ksenakis), Նարեկը, Ստեփանը, Անահիտը ու մյուսները, ես իրենց ահավոր շատ եմ սիրում… խոստանում եմ պատմել իրենց մասին մի ուրիշ գրում:

Ինչ վերաբերում է ինձ, սովորեցի մարդու դեմքի վրա դիմային անկյունը գտնելը, մարդու դեմքի համաչափությունները ու էդ համաչափությունների սիրուն խախտումները:

Տասնվեց թվին անգլերենս լավացրի, մյուս տարվա համար պլանավորում եմ մի նոր լեզու սովորել:

Տարվա ամենա ճամփորդությունս Գյումրին էր, էն որ Կայծերով էինք գնացել: Ի՜նչ հավես էր… էդ օրվանից տարվա ամենաերջանիկ պահերի մեջ գրանցվում ա էն պահը, երբ Հրայրքի հետ կողք կողքի պարում էինք…

Տարվա ամենաերջանիկ պահերից էր նաև երկու քննություն հանձնելը, պատկերացնո՞ւմ եք, վերջ, էլ պետք չի մյուս կիսամյակ տանջվել պատմության թվերը սովորելու վրա, պետք չի հիշել, թե սինուսը երեսուն աստիճանում ինչի էր հավասար: Իսկ Լուսոյենք ինձ ջիջիլ են գցում, թե բա մենք լրիվ հանձնեցինք պրծանք, իսկ դու հլը հայոց լեզու ու գրակ. ես հանձնելու, թե մենք մայրենիի ժամին թույն գրականություն կկարդանք, դու շտեմարան ես անելու…
Խելքս իմը չի Լուսոյի «տափակ» հումորների համար :Դ

Ես փաստորեն շատ մարդկանց եմ սիրում ու կյանքի հաճելի լինելը կախված ա հենց սիրելի մարդկանց լինել-չլինելուց: Աշխատեք ձեզ շրջապատեք հետաքրքիր, հավես, արկածասեր, խելացի, հումորով, մտածող, հոգատար ու բարի մարդկանցով…
Էս ամանորյա մաղթանք էր: Ուղղակի ես մի քիչ լավ չեմ մաղթանքներ կամ կենացներ ասելուց, էդ անպայման պիտի սովորեմ :ՃՃՃ

Եվ որպես 2016-ի վերջաբան ու 2017-ի նախաբան հրապարակում եմ էն բոլոր կետերը, որ ուզում եմ անպայման անել էս տարի.

  • Շատ գրքեր կարդալ
  • Թեկուզ Հայաստանի տարածքում, բայց ճամփորդել
  • 2016-ին շատ ծուլացա, քիչ մարզվեցի, ուզում եմ էս տարի անպայման մարզվել, մեկ էլ սովորել նետ-աղեղով նշան բռնել
  • Նոր լեզու սովորել
  • Մի սիրուն բույս տնկել ու ամբողջ ուժով, ավելի ճիշտ՝ սիրով չարչարվել, որ չթոռոմի
  • Համով բաներ պատրաստել սովորել
  • Բլոգս կարգի բերել
  • Դոկտոր Հաուսը նայել, ամբողջությամբ
  • Վերևում թվարկածներիս կատարման պրոցեսի, արդյունքերի մասին գրել, պատմել

 

 

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s